Վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականը ՔՊ-ի ցուցակում է • Tribune.am

«Ժողովուրդը» գրում է․ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը ևս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ցուցակում:

Գյումրեցի Վահագն Մկրտչյանը նպատակ ունի դառնալ պատգամավոր: Նշենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է:

Նշենք, որ այս պահին ընթանում է ՔՊ ցուցակի կազմման քվեարկությունը։ Յուրաքանչյուր պատվիրակ պետք է ընտրի հիսուն հոգու։

Leave a Comment