Արձանագրվող թերությունների և խախտումների հիմնական մասը պայմանավորված է անգործությամբ․ քննիչ

Iravaban.net-ը «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ քննիչ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Աղայանի հետ։

Ծառայողի ընտանիքում ծնված Աղայանը քննչական համակարգ է մուտք գործել դեռևս 1999 թվականին՝ իր մասնագիտական ուղին սկսելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում։ Տարիների ընթացքում ձևավորված փորձն ու պատասխանատվությունը նրան բերել են վերահսկողական կարևոր օղակներից մեկը։

Հարցազրույցի ընթացքում նա բացահայտել է վարչության առաքելությունը, ներկայացրել վերահսկողության իրականացման գործիքակազմը, խոսել քրեական վարույթների ուսումնասիրման առանձնահատկությունների,ինչպես նաև համակարգում առկա մարտահրավերների ու լուծումների մասին։

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

 

 

 

Leave a Comment