Ալիևը Մյունխենում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետո։ Ընդ որում, նա կարծում է, որ Բաքուն և Երևանն արդեն խաղաղության են հասել Վաշինգտոնում տեղի ունեցած համաձայնությունից անմիջապես հետո, իսկ հարցի ձևական կողմը կախված է Հայաստանից:
«Որքան արագ փոփոխվի Սահմանադրությունը և դրանից ջնջվեն «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները», այնքան արագ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Ալիևը։