Ասֆալտապատումը չի կարող փոխհատուցել հայրենիքի կորուստն ու անվտանգային բացերը. հարցում Լոռիում

Լոռիում անցկացված հարցման ընթացքում բնակիչները դժգոհություն են հայտնել գործող իշխանությունների վարած քաղաքականությունից։ Շատերը կասկածի տակ են դնում կառավարության այն պնդումները, թե ձեռք է բերվել աննախադեպ քանակի սպառազինություն։ Նրանք հիշեցնում են պատերազմի ելքը և մարդկային մեծ կորուստները։ «Չենք հավատում, որ այդքան զենք են գնել: Եթե բանակը պատշաճ զինված լիներ, մենք այսօր այս աղետալի վիճակում չէինք հայտնվի և այդքան զոհեր չէինք ունենա»,- ասել է բնակիչներից մեկը: Հարցվածների դիտարկմամբ՝ իշխանությունները փորձում են քողարկել համակարգային ձախողումները տեսանելի, բայց երկրորդական աշխատանքներով, ինչպիսիք են մայթերի նորոգումը կամ ասֆալտապատումը։ «Ասֆալտապատումը չի կարող փոխհատուցել հայրենիքի կորուստն ու անվտանգային բացերը»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը: Մեկ այլ բնակիչ էլ նշել է․ «Այսօրվա իշխանությունը միայն սեփական աթոռն է պահում»: Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment