Մայր Աթոռը դատական հայց է ներկայացրել կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանի դեմ՝ նրանից պահանջելով վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, եկեղեցու բանալիները, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռը դատարանից պահանջել է նաև արգելել Թախմազյանին մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան հատվածներ։
Բացի այդ, պահանջվում է Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Թամրազյանը 2025-ին միացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա կարգալույծ հռչակված այն քահանաների շարքում է, ովքեր չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը և շարունակում են ծեսեր մատուցել,։ Նրանց ծեսերին երբեմն ներկա է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ պնդելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։
