Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»


«Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.


«Երկու Սամվելների անալոգիան


Լեռնային Ղարաբաղում իշխանության եկավ Սամվելը՝


ոչ ժողովրդի ընտրությամբ։


 


Հետո նույն Սամվելը լուծարեց ԼՂՀ-ն։


 


Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․


 


Սամվել Կարապետյանը՝


առանց ժողովրդի քվեի,


առանց քաղաքական լեգիտիմության,


փորձում է դառնալ իշխանություն։


 


Թե ինչ կլինի նաև այս դեպքում, եթե այն իրականություն դառնա, դժվար չէ կռահել…


Նամանավանդ որ երկրորդ Սամվելը չի կարող չծառայել Ռուսաստանի շահերին, քանի որ նրան այդ համակարգն է դարձրել 《կուշտ ու ուժեղ》»:


 


 


 


 


Leave a Comment