Շոյգուն մեկնաբանել է Հայաստանում ամերիկյան ատոմային ռեակտորների հնարավոր շինարարության մասին տեղեկությունը


Միջազգային


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պատասխանելով «ՌԻԱ նովոստի»-ի՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ծրագրի վերաբերյալ հարցին, նշել է, որ ամերիկացիները միշտ շատ գրավիչ բիզնես առաջարկներ ունեն, բայց ԱՄՆ-ն դեռ չունի կառուցած  թեկուղ մեկ փոքր մոդուլային ռեակտոր։

Երկուշաբթի օրը, Հայաստան կատարած այցից հետո, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգիայի մասին համաձայնագրի շրջանակներում։

«Այցի ընթացքում հայտարարվեց Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին։ Այո, դրան մասնակցում են մի քանի ամերիկյան ընկերություններ։ Այո, նրանք բոլորն էլ շատ գրավիչ բիզնես առաջարկներ ունեն։ Բայց, ինչպես ասում են, կան նրբերանգներ… Ամերիկացիները դեռ նույնիսկ մեկ փոքր մոդուլային ռեակտոր չեն կառուցել, առավել ևս՝ չեն գործարկել այն կամ, ավելի վատը, չեն փորձարկել դրա արդյունաբերական շահագործումը։ Ես ընդգծում եմ՝ ոչ մի», -«ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Շոյգուն։


Leave a Comment