ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ տրանսատլանտյան կապերը արագ փոփոխվող աշխարհում «որոշիչ պահի» են բախվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին պետքարտուղարը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։
«Կարծում եմ՝ սա որոշիչ պահ է։ Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքի առաջ։ Անկեղծ ասած, հին աշխարհը, որտեղ ես մեծացել եմ, անցյալում է, և մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, և դա մեզանից կպահանջի վերանայել, թե ինչպիսին կլինի այն, և ինչպիսին կլինի մեր դերը», – ասել է նա։
Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ն խորապես կապված է Եվրոպայի հետ, և երկրի ապագան միշտ կապված է եղել և կշարունակի կապված լինել Եվրոպայի հետ։
«Այսպիսով, մենք պարզապես պետք է խոսենք այն մասին, թե ինչպիսին է լինելու այդ ապագան»,- ընդգծել է նա։
