Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը գրում է. «Կյանքիս 1/3 (16 տարի) ապրել եմ Մոսկվայում: Ինչպես գիտեք Մոսկովյան ձմեռները շատ ավելի ցուրտ են և ձնառատ, քան երևանյան ձմեռները: Էս ձմեռը չնայած որ համեմատաբար ցուրտ է և ձնառատ Երևանի համար, բայց շատ կատաստրոֆիկ էլ չէր: Կամչատկա չի, էլի:
Չեմ հիշում, որ Մոսկվայում ձյան պատճառով երբևիցե այսպիսի փոսեր առաջացած լինեն: Իսկ այնտեղ ինչ ասես ասֆալտի վրա չեն լցնում, որ չսառցակալի` էլ քիմիկատներ, էլ ավազ, էլ աղ: Վստահ եմ, որ այլ զարգացած երկրներում էլ: Թե բա աղ ենք լցրել, ասֆալտը քանդվել ա աղից:
Ձեր ուղեղնա քանդվել ու ուրիշ բանից: Նորմալ երկիր լիներ, հիմա քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ կմտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն: Լիքը հետաքրքիր բաներ կհայտնաբերեն այնտեղ, եթե ուզենան»: