«Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներից մեկի պաշտոնատար անձը կասկածվում է իրեն վստահված 568 հազար ՀՀ դրամի յուրացման մեջ, տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձը 2025 թվականի հոկտեմբերին փոստային բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425 589 ՀՀ դրամ կանխիկ գումար և 142 430 ՀՀ դրամին համարժեք կոմերցիոն ապրանք՝ դրանք ծախսելով անձնական կարիքների համար:
Փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը ձերբակալվել է, ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
