Նիկոլը կիրառում է մի տեխնոլոգիա, որի արդյունավետությունն այլևս զրոյական է



Փորձելով Աննայի առաջ քաշած օրակարգին արդիականություն հաղորդել՝ Նիկոլը խոստովանել է, որ չկա Հայաստանում կամ Հայաստանի հետ կապված գեթ մեկ խնդիր, որի լուծման չկարողությունը կրթության կամ կրթական համակարգի հետ կապված չլինի:

Առաջին անգամ չէ, իհարկե, որ Նիկոլը նման միտք է արտահայտում, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա անընդհատ սա կրկնում:

Նիկոլն ակնհայտորեն ունի հոգեբանական խնդիրներ. նա իր արածն ու անելիքը չի մարսում, հոգեբանորեն չի յուրացնում,քանի որ բնազդաբար հասկանում է, թե ինչ տիտանական հանցանք է հայ ժողովրդի դեմ գործել ու գործում: Որպեսզի կարողանա հոգեկանը հավասարակշռել ու կյանքի համը չկորցնել, Նիկոլը նախ՝ ինքն իր համար, հետո՝ հասարակության առաջ ինքնաարդարացման համար հիմքեր է փորձում ստեղծել: Ուզում է ասել, թե ոչ թե ՔՊ-ն կամ ՔՊ-ականներն են մեղավոր, որ երկիրը վարի է գնացել, այլ կրթական համակարգն է մեղավոր, որ իրենց այդպես էլ մարդ չի սարքել. եթե համակարգը կայացած չի եղել, ապա ո՞րն է անհատի մեղքը, որ անգրագետ է մնացել:

Նիկոլը կիրառում է քաղաքական դասական տեխնոլոգիա. թիրախն իրենցից տեղափոխում է դեպի աբստրակտը։ Կրթությանը չես դատի, պաշտոնանկ չես անի ու քաղաքական պատասպանատվության չես հրավիրի, ԱԱԾ «պադվալ» չես նետի: Այսպիսով՝ Նիկոլը ձեռք է բերում անվերջանալի արդարացման համար անհրաժեշտ ռեսուրս՝ զրոյացնելով իր ինստիտուցիոնալ պատասխանատվությունը։

Նիկոլը, ցավոք, չի հասկանում, որ իր մանիպուլյացիաներին տրվողներ կա՛մ չկան, կա՛մ այնքան քիչ է տրվողների թիվը, որ տոկոս չի կազմում, իսկ եթե չի կազմում, ուրեմն զրոյական է «կռուտիտների» քաղաքական արդյունավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment