«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն է։ Նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը նաև հայտնել է, որ իշխանության գալու դեպքում նաև սահմանադրությունը կփոխեն, որ Սամվել Կարապետյանը համապատասխանի վարչապետի չափորոշիչներին։
«Կարող են իշխանության գալու դեպքում փոխել, բայց հայտարարության իմաստն այն է, որ այնպիսի փոփոխություն կատարեն, որ իրավունք չունեցող անձը դառնա վարչապետ։ Իրենց միակ մտահոգությունը Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալն է»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը՝ հավելելով․ դա գիտակցված հիմարություն է կամ ուղղակի հիմարություն։
Սաքունցի խոսքով՝ Սամվել Կարապետյանը նախ և առաջ պետք է իրավունք ունենա առաջադրվել, իսկ այդ իրավունքը չկա. «Առաջադրվող անձը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի և վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակված, իսկ նա 2 չափանիշներին չի համապատասխանում»,- ասաց նա և հավելեց, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել նաև որպես պատգամավորի թեկնածու։ Այստեղ նա տեսնու՞մ է ռուսական միջամտություն․ Սաքունցը վստահեցրեց՝ միանշանակ։
