«Սա ոչ ոքի չի հուզում, բայց Չարչյանի՝ պրոֆեսոր Չարչյանի մոտ, մտնում են խուզարկության։ Մարդ, ով երևի Հայաստանի մեկ քառորդին փրկել է հաշմանդամ դառնալուց։ Մարդ, ով ամբողջ կյանքում բուժել և օգնել է։ Սա քաղաքականություն չի, սա մարդկային բարոյականություն է։
Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ոտնատակ են տալիս եկեղեցուն պատկանող բոլոր հիմնարկները՝ առանց որևէ բանի առաջ կանգ առնելու։ «Քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները, որոնց զգալի մասին Չարչյանն օգնել է և վստահաբար օգնելու է, հանգի՞ստ են նայում այս «չքաղաքականությանը»։ Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին։ Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին»,-գրել է Հովհաննիսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: