Այն, որ Նիկոլը երբեք չի հարձակվի Ադրբեջանի վրա՝ անկախ նրանից, թե որքան է զինվում Հայաստանը, կասկած չկա. Ադրբեջանի վրա հարձակումը կնշանակի հարձակվել սեփական ընտանիքի վրա, իսկ այդ մի բանը Նիկոլը չի անի, եթե նույնիսկ աշխարհի ամբողջ միջուկային արսենալն Աննայի անունով գրանցեն ու կարմիր կոճակն էլ տակը դնեն:
Ինչ վերաբերում է Ադբեջանի մասին Գագոյի մեկնաբանութանը, ապա միանգամից «աչք է ծակում» Գագոյի սրտացավությունը. հայը ո՞վ է, որ ասի՝ Իլհամն ինչ անի, քանի «սամալյոտ» առնի կամ ինչ պլաններ կազմի: Կարևորն այն է, որ Գագոն համոզվել է՝ Իլհամը «խաղաղության աղավնի» է, հարգում է հայերին, մտադիր չէ առնվազը մինչև ամառային ընտրություններ Հայաստանի վրա հարակվել:
Թե ինչ կլինի դրանից հետո, բնականաբար, գագոներին չի հուզում. նրանք կվերարտադրվեն, ու եթե հարկ լինի, Հայաստանը գրչի մի հարվածով Իլհամին կհանձնեն, իսկ այն գնված զենքերը կնվիրեն ադրեջանցի ասկյարներին. Դրա հաջողված փորձն արդեն ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: