ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկա մի քանի շաբաթներին որոշում կայացնել դուրս գալու Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացից, ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մաին գրում է The Atlantic պարբերականը:
Atlantic -ի վերլուծաբանների կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի աշնանը նախատեսված միջանկյալ ընտրությունների ֆոնին, որոնց ընթացքում Թրամփն աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն է հատկացնելու ներընտրական գործընթացներին:
«Ուկրաինացիները զգացին, որ ժամանակը սպառվում է: Առաջիկա շաբաթներին, երբ նախընտրական քարոզարշավն ավելի ու ավելի շատ ժամանակ կխլի Թրամփից, նա կարող է եզրակացնել, որ բանակցություններն իր համար վերածվել են քաղաքական պարտության: Այդ դեպքում նա կարող է դուրս գալ գործընթացից՝ դիվանագիտական ձախողման մեղքը բարդելով կողմերից մեկի կամ երկուսի անզիջողականության վրա»,- գրում է հանդեսը:
The Atlantic-ն ընդգծում է, որ 2025 թվականի փետրվարից՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու՝ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ ունեցած հեռուստատեսային բանավեճից ի վեր, ուկրաինական կողմը բազմիցս փորձել է ցույց տալ իր պատրաստակամությունը փոխզիջման գնալու հարցում:
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել էին որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։
