Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությանը՝ շեշտելով, որ Իսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը։
Կողմերի համար վեճի առարկա է դարձել վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներում շնորհելու հարցը, ինչի կապակցությամբ Թրամփը Հերցոգի դիրքորոշումը որակել էր «ամոթալի» և կոչ արել իսրայելցիներին դատապարտել իրենց նախագահին։
Հերցոգի գրասենյակը պարզաբանել է, որ ներման խնդրանքն այժմ գտնվում է իրավական փորձաքննության փուլում, և որոշումը կկայացվի բացառապես օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով ցանկացած արտաքին կամ ներքին ճնշումներից։
Հիշեցնենք, որ Նեթանյահուն, ով կոռուպցիոն մեղադրանքներով դատական գործընթացների մեջ է և ունի Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդեր, ներման հայց է ներկայացրել անցյալ տարվա վերջին, թեև իսրայելական օրենսդրությունը նման քայլը սովորաբար հնարավոր է համարում միայն մեղքի ընդունման պարագայում։
