13 փետրվարի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հենց այս պահին իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը»։
ԲԿ-ից հայտնել են, որ ՔԿ-ն է գործողություններ իրականացնում. «Գործողություններ են իրականացնում, մանրամասների չենք տիրապետում», հայտնում է Aysor.am-ը:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդլյանն էլ նշել է. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»: