ԶԼՄ-ն կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի որոշումները կապել է միջազգային հանրության ճնշումների հետ

Դատարանները քաղաքական գործերով կալանավորված անձանց խափանման միջոցը տնային կալանքով փոխարինում են միջազգային հանրության ճնշումների ազդեցությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների։

Թերթի տեղեկություններով՝ միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են ընտրությունների նախաշեմին թուլացնել ճնշումները, որ նրա հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Լրատվականը հավելել է, որ նրանք հրաժարվել են ձևացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում։

Ըստ ընդդիմության տվյալների՝ Հայաստանում կա շուրջ 40 քաղբանտարկյալ։ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նոյեմբերի 20-ին տեղի էր ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն ՀՀ-ում կալանավորված քաղբանտարկյալների:

Leave a Comment