Իրավապահները փակել են պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը 

Քիչ առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրավապահները խուզարկում են պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակը։

168.am-ի հետ զրույցում վերջինս ասաց տեղյակ չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է խուզարկվում բժշկի աշխատասենյակը։

«Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատող մեր լրագրողի փոխանցմամբ իրավապահները փակել են պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը ու ներսում ինչ-որ գործողություններ են կատարում։ Նրանցից մի քանիսն էլ դրսում են։

Գործողությունները իրականացնում են Քննչական կոմիտեի աշխատակիցները։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,-ասել են Քննչական կոմիտեից։

Նշենք նաև, որ պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակում են նաև նրա փաստաբանները։

Իրադարձությունների զարգացմանը հետևեք 168.am-ի ուղիղ եթերում։

Leave a Comment