
«Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հաստատեցին կոմիտեից:
Նշենք, որ խոսքը Ռոբերտ Մելքոնյանի և Վալերիյ Օսիպյանի մասին է: