Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները Աշտարակ քաղաքի Երևանյան, Սիսակյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում հայտնաբերել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը բախվել է շինության պատին և փլուզել որոշ հատված ։
Այս պահին պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի համայնքային ոստիակնները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ նշված ավտոմեքենան միշտ շահագործվել է ինչ որ օրենքով գողի կողմից ու հիմա այդ տեղեկությունը նույնպես համայնքային ոստիկանները ու պարեկները պարզում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: