Aurora News | Իրանի համար շատ դժվար ժամանակներ կլինեն, եթե համաձայնության չգանք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է համաձայնության հասնել Իրանի հետ հաջորդ ամսվա ընթացքում՝ միաժամանակ ընդգծելով արագ կարգավորման անհրաժեշտությունը։

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա հաջորդ ամսվա ընթացքում, մոտավորապես այդպես։ Դա չպետք է երկար տևի, այն պետք է արագ տեղի ունենա։ Իրանը պետք է շատ արագ համաձայնության գան ամեն ինչի շուրջ», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Իրանի հետ համաձայնագրի ժամանակացույցի մասին հարցին։

«Մենք պետք է համաձայնության հասնենք, հակառակ դեպքում Իրանի համար շատ դժվար ժամանակներ կլինեն»,–ասել է նախագահը:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հույս էր հայտնել, որ Թեհրանի համար բավարար արդյունքներ կլինեն ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ երկխոսությունում։ Արաքչին հավելել է, որ Իրանը չի խուսափի իր ինքնիշխանությունը պաշտպանելուց՝ «անկախ գնից»։

Leave a Comment