Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այս րոպեներին ընթացող ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ ներկաները հարգել են լեգենդար խորհրդահայ ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Սիմոնյանին և ֆուտբոլային ևս չորս գործիչների, ովքեր կյանքից հեռացել են կազմակերպության նախորդ կոնգրեսից (2025 թ. ապրիլ) ի վեր։
Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։ Նա Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է 160 գոլով։