Եվրախորհրդարանը հավանություն տվեց ապաստանի մերժում ստացած միգրանտների արագացված արտաքսմանը

Եվրոպական խորհրդարանը քվեարկեց ԵՄ միգրացիայի մասին օրենսդրության փոփոխության օգտին՝ ճանապարհ հարթելով ապաստան հայցողների մերժում ստացած միգրանտների արագացված արտաքսման համար։Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի Մամուլի ծառայությունը։

Համաձայն գործող ընթացակարգի, այժմ այդ փոփոխությունները նաեւ պետք է հաստատվեն Միության անդամ քսանյոթ երկրների կառավարությունների կողմից։ Նոր փոփոխությունները ենթադրում են ԵՄ միգրացիոն քաղաքականության կտրուկ խստացում։ Եվրախորհրդարանը հաստատել է նաեւ այն երկրների ցանկը, որոնք համարվում են անվտանգ ու ապահով՝ ապաստան փնտրողների համար։ Այդ երկրներից ապաստան հայցողների դիմումները մերժվելու են։ Այդ ապահով երկրներն են՝ Բանգլադեշը, Կոլումբիան, Եգիպտոսը, Կոսովոն, Հնդկաստանը, Մարոկոն եւ Թունիսը։

 

Leave a Comment