ԱՄՆ վարչակազմը դադարեցնում է Մինեսոտայում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու գործողությունները



Tert.am-ը գրում է․


ԱՄՆ վարչակազմը դադարեցնում է Մինեսոտայում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու գործողությունները։



Այս մասին հայտարարել է սահմանային անվտանգության և նահանգում նախկինում տեղակայված անօրինական ներգաղթյալների արտաքսման պատասխանատու Թոմ Հոմանը։

Նա ասել է, որ գործողության դադարեցումը կսկսվի այս շաբաթ և կշարունակվի հաջորդ շաբաթ։


«Ես չեմ ուզում ավելի շատ արյունահեղություն։ Ես ամեն գիշեր աղոթում եմ իրավապահ մարմինների աշխատակիցների և համայնքի մարդկանց անվտանգության համար։ Անկախ նրանից, թե դուք այստեղ եք օրինական, թե անօրինական, ես չեմ ուզում, որ որևէ մեկը տուժի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment