Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է Ազգերի Լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը և Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր C լիգայի 2-րդ զամբյուղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ընտրանու մրցակիցներն են Չեռնոգորիան, Կիպրոսը, Լատվիան կամ Ջիբրալթարը: Հայաստանի հավաքականը պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի Լիգայի C Լիգային: Մրցաշարի առաջին տուրը կկայանա 2026թ սեպտեմբերի 24-26-ը։
