Թրամփի կողմից Իրանի համար սահմանված պայմանները կարող են հանգեցնել ավելի լավ գործարքի․ Նեթանյահու



Թրամփի կողմից Իրանի համար սահմանված պայմանները կարող են հանգեցնել ավելի լավ գործարքի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։



«Նախագահ Թրամփը կարծում է, որ իրանցիները հիմա հասկանում են, թե ում հետ գործ ունեն։ Կարծում եմ, որ նրա կողմից սահմանված պայմանները, զուգորդված նրանց այն հասկացողության հետ, որ նրանք անցյալ անգամ սխալ են թույլ տվել, կարող են հանգեցնել այն պայմանների ընդունմանը, որոնք կհանգեցնեն ավելի լավ գործարքի։


Ես ուզում եմ պարզ լինել. ես չեմ թաքցնում իմ ընդհանուր կասկածամտությունը Իրանի հետ որևէ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ։


Այնուամենայնիվ, ես հստակեցրել եմ, որ եթե համաձայնագիր կնքվի, այն պետք է ներառի բաղադրիչներ, որոնք կարևոր են մեզ համար, Իսրայելի պետության և, իմ կարծիքով, ամբողջ միջազգային հանրության համար. ոչ միայն միջուկային հարցը, այլև բալիստիկ հրթիռները և Իրանի տարածաշրջանային միջնորդները», – ասել է Իսրայելի վարչապետը Վաշինգտոնից մեկնելուց առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment