«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց իր վարչապետի թեկնածուի անունը՝ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյան։ Հայաստանի սահմանադրությունը, սակայն, պահանջում է, որ վարչապետի պաշտոնին կարող է հավակնել ՀՀ քաղաքացին, մինչդեռ Կարապետյանը երկքաղաքացի է։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման թեկնածություն պարզապես չի գրանցի։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, այստեղ առկա է հստակ տակտիկական հաշվարկ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը ևս պնդում է՝ այստեղ իրավական սահմանափակումներն ակնհայտ են. «Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը լավ գիտի այն սահմանափակումները, որոնք կան մեր օրենսդրության մեջ։ Եթե չգիտի, իր իրավաբանները հաստատ գիտեն»։
Մեհրաբյանը նկատում է ՝ այս ամենն արվում է մեկ նպատակով՝ որպեսզի այդ քաղաքական միավորը չմասնակցի ընտրություններին, իսկ հետո հայտարարի, թե Հայաստանում ճնշվում է ժողովրդավարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
