Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է Ազգերի լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդգրկված էր C լիգայի 2-րդ զամբյուղում: Մեր ընտրանու մրցակիցներն են Չեռնոգորիան, Կիպրոսը, Լատվիան կամ Ջիբրալթարը:
Մեր ընտրանին պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի լիգայի C Լիգային: Մրցաշարի խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև.
Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26
Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29
Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3
Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6
Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14
Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17
A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30 A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝ 2027 թվականի մարտի 25-30։ Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13 Լիգա C/D փլեյ-օֆֆ՝ 2028 թվականի մարտի 23-28։
