ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է The Wall Street Journal-ի հրապարակումը՝ ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը Մերձավոր Արևելք տեղափոխելու մասին:
Դա տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո։
Այս ֆոնին ԶԼՄ-ներում և վերլուծական շրջանակներում ուժեղանում են Իրանի դեմ ռազմական գործողությանը Միացյալ Նահանգների հնարավոր նախապատրաստման վարկածները: