Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր


Միջազգային


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Կատարի վարչապետ ու արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանիի հետ։ Անկարայում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու անդրադարձել փոխադարձ կարևորություն ունեցող հարցերի։

Արտգործնախարարները ընդգծել են տարածաշրջանային լարվածության նվազեցման նպատակով երկխոսության ու խաղաղ ճանապարհով տարածաշրջանային ու միջազգային ջանքերի ակտիվացման կարևորությունը։ Ըստ արտգործնախարարների՝ այդ ջանքերը կնպաստեն տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Բացի վերոնշյալ հարցերից, կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման հնարավորությունները։

Ermenihaber


Leave a Comment