Օվերչուկը հայտնել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման բանակցությունների մասին

Մոսկվան և Երեւանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին հաղորդում է TASS-ը:

«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին», – նշել է նա:

Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ և 12,4 կմ: Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները: «Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, կոմպետենցիաների և տեխնոլոգիաների հանդեպ վստահությունը, որը կրկին դրսևորեց հայկական կողմը՝ դիմելով Ռուսաստանին», – շարունակել է Օվերչուկը:

Նշված հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորություն Ադրբեջանի Նախիջևանի  Թուրքիայի հետ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական Օվկիանոսի նավահանգիստներ, ասել է նա:

ՌԴ կառավարության փոխնախագահի խոսքով՝ այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

«Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապի ամրապնդումը խիստ կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար։ Ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր պետությունների կառուցողական փոխգործակցություն այդ կարևոր ընդհանուր խնդրի լուծման գործում», – ամփոփել է նա։

Leave a Comment