12 փետրվարի 2026 – 16:28 AMT
PanARMENIAN.Net – Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մշակվել է ատելության խոսքի դեմ պայքարին առնչվող նոր օրենսդրական նախաձեռնություն, որը դեռ չի դրվել շրջանառության մեջ։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը վերաբերում է ոչ թե հայհոյանքի հետ կապված տուգանքների սահմանմանը, այլ ատելության խոսքի դեմ պայքարին, հայտնում է Panorama.am-ը:
«Նախագծի հիմնական մեխն ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման պահանջ նախատեսլն է, այսինքն քաղաքացիների համար հնարավորություն նախատեսել, որպեսզի ատելության խոսքի դեմ բախվելու դեպքում հնարավորություն ունենան դիմել քաղաքացիական դատարան և պահանջել ոչ նյութական վնասի բավարարում, որը կարող է ունենալ նաև դրամական արտահայատություն այնպես, ինչպես վիրավորանքի, զրպարտության դեպքերում։
Ինչ վերաբերում է ատելության խոսքը վարչական իրավախախտում համարելուն, այս մասով, դեռևս քննարկումներ են տեղի ունենալու կառավարությունում, կդրվի հանրային քննարկման»,- ասել է Գալյանը։