«Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի, Ավինյան, բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյան-ին շարքից․․․

Ձեր համար նորմա՞լ է, որ ամեն տարի պետք է քաղաքի ամանորյա զարդարման համար լույսեր և դեկորացիա գնեք, իսկ հետո նման կերպ պոկեք և ոչնչացնեք։

Երևանը և հարկեր վճարող քաղաքացիներին սիրողը խնամքով կհավաքեր և հաջորդ տարի այն կօգտագործեր․․․

Քաղաքի զարդարման համար մի քանի հարյուր միլիոն դրամ են ծախսում, իսկ հետո նման կերպ ավիրում։ Ա՛յ սա եք Դուք․․․

Առնվազն անբարոյական է բյուջեն նման կերպ մսխելը․․․

Այն վարկածը և Երևանի քաղաքապետարանում թափառող լուրերը, որ քաղաքի զարդարելու մեջ իր «հետաքրքրությունը» ունի փոխքաղաքապետերից մեկը՝ գնալով ավելի է հիմնավորվում․․․

Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի, Տիգրան Ավինյան, ասա, որ նախորդ տարիներինը փչացել է և բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի․․․

Ամո՛թ է, ամոթ . . .

Հ․Գ․ Այս թեմային միգուցե այսքան ջղայնացած չարձագանքեի, եթե նախորդ տարի Մալաթիա Սեբաստիա համայնքում՝ Վերոնիկա մանկապարտեզի բակում արձանագրած չլինեի, որ այս նույն լույսերը և դեկորացիաններն անխնամ շպրտվել է բաց երկնքի տակ ու ոչնչացնում էին պետական գույքը․․․

Գույքահարկը թանկացնում եք, որ նման կերպ մսխեք գումարները․․․

2026 թվականին սպասվող գույքահարկի շուրջ 8 մլրդ դրամ թանկացումը պետք է վերացվի ու վե՛րջ․․․»։

Leave a Comment