Վաշինգտոնի կողմից Հայաստանին առաջարկվող փոքր ատոմակայանները գոյություն չունեն, առավել ևս՝ ԱՄՆ տարածքում. Զախարովա


Միջազգային


Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցել ցանկացած գործընկերի հետ, որը կհամարի նպատակահարմար, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան շաբաթական ճեպազրույցի ժամանակ։

«Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր ատոմակայանները գոյություն չունեն, առավել ևս՝ ԱՄՆ տարածքում. դրանք պարզապես գոյություն ունեն թղթի վրա», – ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Երևանում հայտարարված 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվել.

«Սա լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել թեմայի շուրջ. ի՞նչ են նման ռեակտորները և որտեղ են դրանք արդեն գործում։ Մի շարք հայկական լրատվամիջոցներ շտապել են լուրը ներկայացնել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսությունում աննախադեպ ներդրում։ Սակայն գլխավոր հարցը նախագծի ֆինանսական մոդելն է։ Ռուսական կողմին հասանելի տեղեկատվության համաձայն՝ սա չի ենթադրում ԱՄՆ ուղղակի ներդրումներ, այլ մի սխեմա, որի շրջանակներում Հայաստանը կկրի ծախսերը։ Ֆինանսավորումը նախատեսվում էր տրամադրել TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում էր ենթակառուցվածքային նախագծերի համար։ Սակայն հիմնադրամն ինքնին դեռևս չի ստեղծվել»,-նշել է Զախարովան:


Leave a Comment