Ազգային ժողովում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը՝ նշելով, թե Դաշնակցության դեմ ծանր հրետանի կիրառելու անհրաժեշտություն չկա, և «մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է»:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այլևս այն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չէ և վերածվել է մի ուժի, որը պարզապես սարսափում է խոսքից:
«Շատ վաղուց է եկել ժամանակը, որ Դաշնակցության կարգախոսը փոխվի, որովհետև Դաշնակցությունն անցած դարի վերջերից «Մահ կամ ազատություն» կարգախոսի հետ ոչ մի առերեսում, ոչ մի կապ չունի»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։