Պարտքի պատճառով Google-ը կարող է արգելափակվել Ռուսաստանում

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովն ասել է, որ հնարավոր է Ռուսաստանում Google-ն արգելափվի։

Նրա գնահատմամբ՝ նման միջոցառումները տեխնիկապես իրագործելի են, սակայն ներկա պահին դրանք կարող են առաջնահերթություն չլինել։

Պատգամավորի խոսքով՝ «Ռոսկոմնադզորը» կարող է սպասել ընկերության վերադարձին ռուսական շուկա՝ իր պարտքը հավաքելու համար։ Google-ի պարտքը ռուսական հեռուստաալիքներին կազմում է 91,5 քվինտիլիոն ռուբլի։ Այս պարտքը տուգանք է՝ ռուսական հեռարձակողների ալիքները YouTube հարթակում արգելափակելու համար։

Leave a Comment