Մենք պետք է ստեղծենք այնպիսի ընկերություններ, որոնք կապահովեն բարձր ավելացված արժեք․ Հայկ Ֆարմանյան 

12 Փետրվարի, 2026

Ակնհայտ ճշմարտություն է, որ ուժեղ Հայաստանը կարող է կառուցվել ուժեղ տնտեսության վրա, իսկ ուժեղ տնտեսություն ունենում են հիմնականում այն երկրները, որտեղ կան ներդրումներ, որտեղ երկիրը ունի բարենպաստ ներդրումային միջավայր: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Հայկ Ֆարմանյանը։

«Այսօր ժամանակակից կյանքում ներդրումները և կապիտալը հիմնականում հոսում են, տեղաշարժվում են այն երկ որտեղ արդեն կա կապիտալ, այսինքն դեպի հարուստ երկրներ տեղաշարժվում են այնտեղ, որտեղ առաջին հերթին պաշտպանված է սեփականության իրավունքը, երկրորդ՝ պետությունը նախ և առաջ հանդիսանում է գործընկեր, այլ ոչ թե խոչընդոտ, և երրորդ՝ հստակ են խաղի կանոնները:

Համաշխարհային տնտեսության մեջ նույնպես փոխվել են ժամանակակից ներդրումների վերաբերյալ պատկերացումները: Նույնիսկ շատ ու շատ ժամանակակից եվրոպական զարգացած երկրներ այսօր ունեն ներդրումային սով։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր մեթոդներով, իր ձևերով կարողանում է ամբողջ աշխարհից տրիլիոնների հասնող ներդրումներ քաշել իր տնտեսություն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment