Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։

Ըստ իտալական հեղինակավոր «Corriere dello Sport»-ի՝ ակումբի սեփականատեր հանդիսացող «Օաքթրի» ամերիկյան հիմնադրամը պատրաստ է բացառություն անել։ 

Հրապարակման մեջ ասվում է, որ ընկերությունը ակումբի առաջ խնդիր է դրել երիտասարդացնել կազմը և ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ներգրավել։ Այս քաղաքակնության մեջ միակ բացառությունը կարող է արվել հենց Մխիթարյանի դեպքում։ 

Այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Մատեո Դարմիանը, Ֆրանչեսկո Աչերբին, Յան Զոմմերը և Ստեֆան դե Վրեյը, հավանաբար, կհեռանան «Սան Սիրոյից»։

Հենրիխ Մխիթարյանի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանալուն մնացել է վեց ամսից էլ պակաս ժամանակահատված, և ակումբը կփորձեի նրան պահել ևս մեկ տարի ժամկետով, սակայն ավելի համեստ աշխատավարձով։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment