Ունենալո՞ւ եք քաղաքական կամք և հարգելո՞ւ եք օրենքն ու սահմանադրությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

12 Փետրվարի, 2026

 

Այս ամբիոնից դեռևս ՀՌՀ տարեկան հաշվետվությունների ընթացքում անդրադարձել եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի և մարմնի անդամ Հակոբ Հակոբյանի իրենց պաշտոնների հետ անհամատեղելի հանրային վարքին և գործունեությանը: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ցավոք ՀՌՀ վերոհիշյալ անդամների հանրային վարքը հեռու է սահմանադրությամբ ՀՀ օրենքներով սահմանված վարքականոնից: Ես կասեի նաև բարոյականության նվազագույն պահանջներից:

Հիշեցնեմ, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տևական ժամանակ իշխանությունների հիմնական քաղաքական խոսափող Հ1-ում քաղաքական վերլուծաբանի դեր էր ստանձնել և Պետրոս Ղազարյանի հետ «Դիալոգ» քաղաքական վերլուծական հաղորդումն էր վարում՝ շուրջ 32 հաղորդում հեռարձակելով։ Ահա դրանցից մի քանիսի վերնագրերը․ «ԼՂՀ․ փրկությո՞ւն, թե՞ իշխանափոխություն», «Ի՞նչ են անում խաղաղապահները», «Ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու ռեֆորմների մասին», «Օսկանյանի վերջին հայտնությունը», «Հայաստանի ներկան», «Տավուշ, ընդդիմություն, եկեղեցի․ թացը չորից»։

Անցնելով քաղաքական զսպատության բոլոր սահմանները՝ ՀՌՀ նախագահը իշխանահաճո քաղաքական գնահատականներ և քննադատություն էր հնչեցնում ընդդիմության, հայաստանյաց առաքելական եկեղեցու ազգային ինստիտուտների նկատմամբ:

Տիգրան Հակոբյանը, ով ի պաշտոնե քաղաքական չեզոքության և բազմակարծության երաշխավորը պիտի լիներ, փաստորեն վերածվել էր քաղաքական մեկնաբանի և իշխանական նառատիվների քարոզչագործիքը, այսինքն պրիմիտիվ պրոպագանդիստի»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment