Վաղարշապատի խուզակությունների և ձերբակալությունների հետևում կանգնած է Արգիշտի Մեխակյանը․ ԶԼՄ

Վաղարշապատում երեկ՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած խուզարկությունները և10 մարդու ձերբակալությունը կատարվում է համայնքապետ Արգիշտի Մեխակյանի իմացությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ ավագանու ամենամեծ ընդդիմադիր «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեև նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներն են, սակայն դրանք նախընտրական բռնաճնշումներ են` ընդդիմությանը վախեցնելու նպատակով։

Մեխակյանը ղեկավարությանը համոզել է, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, նշել է թերթը։ Լրատվականի տեղեկություններով՝ Մեխակյանը պահակից մինչև ուսուցիչ հայտնաբերում է ընդդիմադիրներին ու չեզոքացնում։

Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ինչն այդ ձերբակալությունների պատճառներից է, հավելել է թերթը։

Խաչատրյանը փետրվարի 11-ին հայտնել էր, որ «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ բռնաճնշումներ են, 10-ից ավելի անձ ձերբակալվել է:

 

 

Leave a Comment