Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը` մեկ ամիս ժամկետով, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Համբարձումյանը ձերբակալվել էր փետրվարի 11-ին:
Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով:
2022 թվականի սեպտեմբերին Գոռ Համբարձումյանն արդարացվել էր պոռնկությամբ զբաղվելուն դրդելու գործով։ Համբարձումյանն անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։
2025 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ևս կալանավորվել էր։ Նրա կալանքը հունվարին փոփոխվել էր տնային կալանքով:
