Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

12 փետրվարի 2026 – 11:26 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 12-ի 8:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Իջևան-Նոյեմբերյանճանապարհըփակ է կցորդով բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան, Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Գորայք-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացէ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment