Կիևի բազմաբնակարան շենքերի շուրջ կեսը մնացել է առանց ջեռուցման

Կիևի բազմաբնակարան շենքերի շուրջ կեսը մնացել է առանց ջեռուցման

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական կողմից անցած գիշեր տեղի ունեցած զանգվածային հարձակումից հետո, կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների վնասման հետևանքով մայրաքաղաքի գրեթե 2600 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման։

Դրանք բազմաբնակարան շենքեր են ինչպես քաղաքի ձախ, այնպես էլ աջ ափերին։  Մասնավորապես՝ Դեսնյանսկի, Դնեպրովսկի, Պեչերսկի և Սոլոմենսկի շրջաններում ։  

Մայրաքաղաքի կոմունալ ծառայողներն արդեն աշխատում են այդ տներում ջերմամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։  

Գնահատեք հոդվածը

Leave a Comment