Ողբերգական վթար Արմավիրի մարզում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, զոհեր կան

Ողբերգական վթար Արմավիրի մարզում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, զոհեր կանՆորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ և ձախ հատվածներում․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն իսկ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Leave a Comment