Ապարանի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է – Armenia Today

Ապարանի տարածաշրջանում ժամը 09:00-ի դրությամբ խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ևս մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի և Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Leave a Comment