Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և 2 վիրավոր. ԶԼՄ

Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և 2 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 21։10-ի սահմաններում Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Nissan Altima մակնիշի և Ford մակնիշի ավտոմեքենաները։

Նշվում է, որ վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 2-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment