Տպավորիչ էր տեսնել ուսանողների մշակած տեխնոլոգիական գաղափարները․ Տիգրան Ավինյան

Տպավորիչ էր տեսնել ուսանողների մշակած տեխնոլոգիական գաղափարները․ Տիգրան Ավինյան

Երևանում անցկացվում են կայուն էներգիայի օրերը, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այսօր հանդիպել եմ ուսանողների, երիտասարդ մասնագետների և ոլորտի փորձագետների հետ։ Քննարկել ենք էներգետիկ քաղաքականությունը, նորարար լուծումները և երիտասարդների դերը քաղաքի զարգացման մեջ։

Տպավորիչ էր տեսնել նաև ուսանողների կողմից մշակված տեխնոլոգիական գաղափարները, որոնք ուղղված են էներգիայի արդյունավետ կառավարմանը։ Նման նախաձեռնությունները ցույց են տալիս, որ մեր երիտասարդներն արդեն այսօր են մտածում Երևանի ապագայի մասին»,- գրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment