Ինչի՞ կենտրոն է Նիկոլը դարձնում Հայաստանը

Հայտարարելով, թե կործանարար ցիկլից դուրս գալու հնարավորություն ունի Հայաստանը՝ Նիկոլը պնդել է, թե չնայած Հայաստանը ֆիզիկապես գտնվում է աշխարհագրորեն նույն վայրում, սակայն ի տարբերություն նախորդ փուլի, հիմա ծայրագավառից վերածվում է կենտրոնի, իսկ ՀՀ քաղաքացին պարտավոր է առաջիկա ընտրություններում անխաթար պահել այս պրոցեսը:

Ո՞ր պրոցեսը, ադրբեջանացմա՞ն…Այո, ՀՀ-ն ֆիզիկապես նույն տեղում է, Լուսին չի չվել, բայց ի տարբերություն նախորդ շրջանի, չկա ո՛չ Արցախը, ո՛չ էլ այն ռազմավարական խորությունը, որ ուներ Հայաստանը նախքան «Արցախը Հայաստան է և վերջ»-ը, չկա այն կշիռը, որ ուներ Հայաստանն այն ժամանակ, երբ հայկական էր այստեղ իշխանությունը, չկան բազմահազար ջահել տղերքը, որ իրենց կյանքը տվեցին, որ Նազարյան Լենային չասեն դավաճան և այլն:

Ինչպե՞ս ենք դառնում կենտրոն, ինչի՞ կենտրոն ենք դառնում, Հակոբյան Աննայի փողերի լվացմա՞ն: Իրականում վերածվել ենք մի ծակուռի, որը Նիկոլի տերերը դրել են թուրքերի ոտքերի տակ, որ ՌԴ-ն այստեղից դուրս մղվի, որ Նիկոլն ինքն իրեն ծայրագավառապետ չհամարի:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, ցավոք, շատ մեծ է հավանականոթյունը, որ դրանք Նիկոլը կկեղծի. դրա համար ունի Արևմուտքի «դաբրոն» ու Իլհամի աջակցությունը, ու հենց դա է նրա ինքնավստահության պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment