Եթե Մոսկվան համաձայնվի, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում. Զելենսկի

Եթե Մոսկվան համաձայնվի, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում. Զելենսկի

Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը՝ եթե Մոսկվան համաձայնվի, հայտարարել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահւ՝ քննարկումների գլխավոր թեման կլինի տարածքային հարցը։ Խոսքը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկի մասին է։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասում ստեղծել ազատ տնտեսական գոտի որպես բուֆեր, սակայն և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը կասկածանքով են մոտենում այս գաղափարին։ Կիևը պնդում է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած գոտու նկատմամբ վերահսկողությունը պետք է մնա Ուկրաինային։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment